ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի - Sputnik. Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան «Սլիմա Ուոնդերերս» – «Նոա» խաղն ավարտվեց ոչ–ոքի` 0։0։
Նախորդ խաղում հայկական թիմը հաղթել էր մալթական ակումբին 0։7 հաշվով։ Այսպիսով` ակումբը կխաղա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում։
«Նոան" առաջին հանդիպումը կունենա հունական ԱԵԿ-ի հետ: