Կոնֆերենցիաների լիգա. «Արարատ Արմենիան» հաջորդ փուլում է, «Ուրարտուն»` ոչ

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի - Sputnik. Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ 3։1 հաշվով հաղթեց Մոլդովայի «Զիմբրուին»։ Առաջին գոլը մրցակիցի դարպասը ուղարկեց նիգերիացի ֆուտբոլիստ Տենտոն Եննեն։ Երկրորդ գոլը հեղինակեց Արթուր Սերոբյանը` 11 մետրանոց հարվածով, իսկ 3-րդ գոլը խփեց կոլումբիացի Ջոնաթան Դուարտեն։ Ընդհանուր հաշիվը երկու խաղի արդյունքում դարձավ 6։1. «Արարատ-Արմենիան» կխաղա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում։
Իսկ Երևանի «Ուրարտուն» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում սեփական հարկի տակ պարտվեց չեխական «Բանիկին» 0։2 հաշվով։
Նշենք, որ նախորդ խաղում «Ուրարտուն» պարտվել էր 1։5 հաշվով։ Այսպիսով, երևանյան թիմը դուրս մնաց Կոնֆերենցիաների լիգայից։