Իսրայելի ՌՕՈւ-ն հարվածել է Հարավային Լիբանանի Շամաա բնակավայրին, 3 մարդ զոհվել է

Լիբանանյան «Ալ Մանար» հեռուստաալիքի տվյալներով՝ զոհվածների թվում կան սիրիացի փախստականների ընտանիքի անդամներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի - Sputnik. Հարավային Լիբանանի Շամաա բնակավայրի ծայրամասերը ենթարկվել են իսրայելական օդուժի հարվածներին, երեք մարդ զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է լիբանանյան դաշտային աղբյուրը:
«Լիբանանի հարավում գտնվող Տիր շրջանի Շամաա բնակավայրի ծայրամասում իսրայելական օդուժի ավիահարվածի հետևանքով երեք մարդ է զոհվել, մի քանի մարդ վիրավոր է»,-պատմել է գործակալության զրուցակիցը:
Հարվածը դիպել է բնակելի շենքին։
Լիբանանյան «Ալ Մանար» հեռուստաալիքի տվյալներով՝ զոհվածների թվում կան սիրիացի փախստականների ընտանիքի անդամներ։