ՀՀ–ում սեպտեմբերի 15–ից դեկտեմբերի 15–ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն

Պահեստազորայիններ
Որոշման նախագծի ընդունմամբ ՀՀ պետական բյուջեում լրացուցիչ ծախսեր չեն առաջանա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. ՀՀ–ում սեպտեմբերի 15–ից դեկտեմբերի 15–ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Որոշման ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ:

«Վարժական հավաքների նպատակն է զորքերը համալրել ավելի պատրաստված և անհրաժեշտ զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններով, ինչպես նաև բարձրացնել պահեստազորում հաշվառված քաղաքացիների մասնագիտական պատրաստվածության որակը` պահեստազորում կուտակելով համապատասխան զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններ»,– նշված է որոշման հիմնավորման մեջ:

Կառավարությունից տեղեկացնում են նաև, որ որոշման նախագծի ընդունմամբ ՀՀ պետական բյուջեում լրացուցիչ ծախսեր չեն առաջանա:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում հրամանատարական հավաքներ են մեկնարկել