ՀՀ ԱԳ նախարարը ցավակցել է Հնդկաստանում ջրհեղեղի զոհերի կապակցությամբ

Սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 277-ի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Հնդկաստանի Կերալա նահանգի Վայանադ արվարձանում ջրհեղեղի հետևանքով գրանցված մարդկային զոհերի կապակցությամբ։ Այս մասին նա գրել է X-ի իր էջում։
«Խոր վշտով տեղեկացա Կերալա նահանգի Վայանադ արվարձանում գրանցված զանգվածային սողանքների մասին, որոնք հանգեցրել են բազմաթիվ զոհերի, վնասվածքների և մեծ վնասների։ Իմ խորին և անկեղծ ցավակցություններն եմ հղում զոհերի ընտանիքներին»,- X-ի իր էջում գրել է նա` նշելով նաև Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարին։
Վերջինս, ի պատասխան Միրզոյանի ցավակցական խոսքի, շնորհակալական գրառում է արել։
Նշենք, որ Վայանադ արվարձանում սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 277-ի, ավելի քան 200 մարդ համարվում է անհետ կորած։ Ամենից շատ տուժել է Վայանադի լեռնային մասը: Ընդհանուր առմամաբ տարհանվել է մոտ 1,6 հազար մարդ։