Երկաթուղայինների օրվա կապակցությամբ ՀՀ–ում ներհանրապետական գնացքներն անվճար կերթևեկեն

Գնացք
Բացառություն կլինի Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Երկաթուղայինների օրվա կապակցությամբ ՀՀ–ում ներհանրապետական ուղղությունների գնացքներն անվճար կերթևեկեն։ Տեղեկությունը հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։
«Օգոստոսի 4-ին բոլոր ներհանրապետական ուղղությունների գնացքները (բացառությամբ Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքի) քաղաքացիներին կսպասարկեն անվճար»,– ասված է հաղորդագրությունում։
Անվճար կսպասարկեն Երևան-Գյումրի, Երևան-Արաքս, Երևան-Երասխ, Երևան-Շորժա և հակառակ ուղղություններով գնացքները։
Հրաժեշտ ժետոնին. Երևանի քաղաքապետարանում վստահ են` անգամ թոշակառուն դժվարություն չի ունենա