ԱԺ պատգամավորներն այցելել են «Davaro» ռազմական գործարան

Գործարանի ղեկավարների հետ պատգամավորները քննարկել են պետական պատվերներին վերաբերող հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանի և ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի հետ այսօր այցելել են ռազմաարդյունաբերության կարևորագույն գործարաններից մեկը` «Davaro» ՍՊԸ: Տեղեկությունը հրապարակված է հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում։
«Այցի ընթացքում նրանք ծանոթացել են կատարված և իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև նոր ծրագրերին»,– ասված է հաղորդագրության մեջ:
Գործարանի ղեկավարների հետ պատգամավորները քննարկել են պետական պատվերներին և ՀՀ ռազմաարդյունաբերությանն ուղղված նոր ծրագրերի խոչընդոտների վերացմանն ուղղված հարցեր:
ԱԺ պատգամավորներն այցելել են «Davaro» ռազմական գործարան