Անկարան կրկին պայման է դրել հայ–թուրքական սահմանը բացելու համար

Հաքան Ֆիդան
Թուրքիան Հայաստանի հետ սահմանի բացումը կրկին կապում է Երևանի և Բաքվի միջև ընթացող գործընթացի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Թուրքիան Հայաստանի հետ սահմանը կարող է բացել այդ երկրի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման դեպքում։ Այս հայտարարությունն արել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Դիվանագետը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը շարունակվում է: Այդ կապակցությամբ թուրքական կողմը պետք է նախապատրաստի իր սցենարը, եթե այն դրական ավարտվի, և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում ։
«Եթե կարգավորման գործընթացն ավարտվի, մենք կակտիվացնենք դրական սցենարը, այսինքն` կարող ենք բացել մեր սահմանային դարպասները», - ասել է թուրք նախարարը «Sabah» թերթին:
Հետաքրքիր է, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի` հուլիսի 30-ին կայացած հանդիպումից հետո հայտարարվեց, որ նրանք կարևորել են առանց որևէ նախապայմանի երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակումը:
Թուրքիան է ձգձգում գործընթացը. փորձագետը՝ ՀՀ–ի հետ հարաբերությունների մասին