Առողջապական պարտադիր ապահովագրման հարցի շուրջ կոնսենսուս կա․Ավանեսյան

Sputnik
Կառավարության նիստից հետո առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողներին տեղեկացրել է, որ Հայաստանում առողջության պարտադիր ապահովագրության ներդրման նախագիծն ուղարկվել է արդարադատության նախարարություն՝ եզրակացության, որից հետոքննարկման կդրվի խորհրդարանում։
Ինչ վերաբերում է հարցի շուրջ թիմում գաղափարական հնարավոր հակասություններին, ապա, ըստ նախարարի՝ հայեցակարգն արդեն իսկ ընդունված է կառավարության կողմից, և բոլոր սկզբունքային կետերի մասով գործադիրն ունի որոշում, օրենսդրական փաթեթն էլ բխում է կառավարության ընդունած հայեցակարգից։
«Իհարկե, լինում են տարբեր մոտեցումներ, տարբեր կարծիքներ, բայց կարևորն այն է, որ կառավարությունն արդեն իսկ ընդունել է այն հայեցակարգը, որով առաջ է շարժվելու։ Այո՛, իհարկե, սա բարդ, լայնածավալ, մեծ փոփոխություն է, և ես չեմ կարող հավակնել, որ բոլորը միակարծիք են լինելու օրենքով ընդունվելիք բոլոր կետերի մասով»,-մանրամասնել է նախարար Ավանեսյանը։
Նախարարը նորմալ է համարում, որ թիմում կլինեն մարդիկ, որոնք կունենան այլ կարծիք, բայց կարևորում է, որ հարցի շուրջ, այնուամենայնիվ, կոնսենսուս կա։