Խամենեին արտակարգ նիստ է անցկացնում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի սպանությունից հետո

Ալի Խամենեի. Արխիվային լուսանկար
Իրանի իշխանությունները հետաքննում են Հանիայի սպանության հանգամանքները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի մահից հետո Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդն արտակարգ նիստ է անցկացնում։ Տեղեկությունը հայտնում է «Al Arabiya»-ն:
Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի նստավայրում հրավիրված նիստին ներկա են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան սպաները:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելուց անմիջապես հետո Իսմայիլ Հանիան և նրա թիկնապահը սպանվել են Հանիայի` Թեհրանում գտնվող կեցավայրում։
Ինչպես գրում են արաբական ԶԼՄ-ները, հղում անելով սեփական աղբյուրներին, ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը սպանվել է հրթիռի ուղիղ հարվածի հետևանքով։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավարի տեղակալ Մուսա Աբու Մարզուկը այդ սպանությունն անվանել է «վախկոտ արարք»՝ վստահեցնելով, որ այն անպատասխան չի մնա:
«Հզբոլլահը» պատասխանել է Բեյրութին հասցված հարվածին և ԱԹՍ–ներ արձակել Իսրայելի ուղղությամբ