Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան

Իսրայելի բանակի ներկայացուցիչները հրաժարվել են CNN հեռուստաընկերությանը մեկնաբանել Իսմայիլ Հանիայի մահվան մասին տեղեկությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Իրանը հետաքննում է Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի և նրա թիկնապահի սպանությունը, արդյունքները շուտով կհայտարարվեն, հաղորդում էTasnim գործակալությունը՝ վկայակոչելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հասարակայնության հետ կապերի բաժինը:
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտնել էր Իրանի մայրաքաղաք Թեհրանում իր նստավայրի վրա Իսրայելի հարձակման հետևանքով շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի մահվան մասին՝ հայտարարելով, որ դա տեղի է ունեցել իսրայելական հարվածի հետևանքով:
«Ցավակցելով Պաղեստինի հերոսական ազգին, իսլամական համայնքին, դիմադրության ճակատի մարտիկներին և Իրանի ազնիվ ազգին՝ հայտնում ենք, որ այսօր առավոտյան հարձակում է տեղի ունեցել ՀԱՄԱՍ պաղեստինյան դիմադրության բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի՝ Թեհրանում գտնվող նստավայրի վրա, որի հետևանքով նա և իր թիկնապահներից մեկը զոհվել են։ Միջադեպի պատճառներն ու մասշտաբները հետաքննվում են», - ասված է հաղորդագրության մեջ:
Նախօրեին Հանիանմասնակցել էր Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը:
Պաղեստինի նախագահ Աբասըխստորեն դատապարտել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Հանիայի սպանությունը ՝ այն անվանելով «վախկոտ արարք»: