Իրանի նախագահը հայտարարել է, որ «զավթիչ ահաբեկիչները» կզղջան Հանիայի սպանության համար

Իրանը, ըստ նոր նախագահի, կպաշտպանի իր տարածքային ամբողջականությունն ու պատիվը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի -Sputnik. Իրանինախագահ Մասուդ Փեզեշքիանը X սոցցանցում հայտարարել է, որ «զավթիչ-ահաբեկիչները» կզղջան ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության համար:
Նրա խոսքով՝ Իրանի և Պաղեստինի երկու հպարտ ժողովուրդների միջև կապն ավելի ուժեղ կլինի, քան նախկինում, ինչպես նաև ճնշվածների դիմադրությունն ու պաշտպանությունը: Նա նշել է, որ Իրանը սգում է Հանիային։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը կպաշտպանի իր տարածքային ամբողջականությունը, պատիվը և կստիպի զավթիչ ահաբեկիչներին զղջալ իրենց վախկոտ արարքի համար», - գրել է Փեզեշքիանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսմայիլ Հանիան և նրա թիկնապահը սպանվել են Թեհրանում նրա նստավայրի վրա իսրայելական հարվածի հետևանքով ՝ Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելուց անմիջապես հետո: Հանիայի սպանությունից հետո Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի արտակարգ նիստ է հրավիրվել: