ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik․ Լիբանանի Բեյրութ քաղաքում Իսրայելի հարվածների հետևանքով տուժածների մեջ հայ համայնքի ներկայացուցիչներ չկան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Բեյրութում երեկ տեղի ունեցածի հետևանքով հայեր չեն տուժել»,- նշեց Բադալյանը։
Հիշեցնենք` Իսրայելը երեկ` հուլիսի 30-ին, հարված է հասցրել է Բեյրութի հարավային արվարձանին։ Վերջին տվյալներով` հարվածի հետևանքով 1 մարդ է մահացել, 68–ը` տուժել: Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է, որ Լիբանանի մայրաքաղաքի վրա հարձակումը տեղի է ունեցել «Հզբոլլահի» բարձրաստիճան հրամանատարին ոչնչացնելու նպատակով։ Ըստ ՑԱԽԱԼ-ի` Շուքրը 12 երեխայի կյանք խլած գնդակոծության պատասխանատուն է։
Հավելենք, որ ՌԻԱ Նովոստիի վերջին տեղեկություններով՝ Բեյրութում փլատակներում գտել են լիբանանյան «Հզբոլլահի» հրամանատարներից Ֆուադ Շուքրի դին: