ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. «Wildberries» մարկետփլեյսի հիմնադիր Տատյանա Բակալչուկը պաշտոնապես դիմել է ամուսնալուծության համար։
«Հաստատում եմ, որ պաշտոնապես դիմել եմ դատարան Վլադիսլավի հետ ամուսնությունը դադարեցնելու համար»,– գրել է նա Telegram–ում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հայցի առարկան ընտանեկան իրավահարաբերություններից բխող պահանջներն են։ Այս պահին հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում չի կայացվել։
Նշենք, որ զուգը 7 երեխա ունի։ Վլադիսլավ Բակալչուկը հուլիսի 23-ին հայտարարել էր, որ ապրիլին Տատյանան հեռացել է տնից, իսկ ամռանը ինքը հեռացվել է «Wildberries»–ում աշխատանքից։ Տատյանա Բակալչուկը հաստատել էր այս տեղեկությունը և ափսոսանք հայտնել, որ Վլադիսլավը հանրայնացրել է իրենց խնդիրները։ Տատյանան ընդգծել է, որ անձնական կյանքը յուրաքանչյուրի գործն է։