ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Գերմանիայի հյուսիսում գտնվող Ռատցեբուրգ քաղաքում փլուզվել է սուպերմարկետի տանիքը։ Տեղեկությունը հայտնում է «Lübecker Nachrichten»–ը։
«Հուլիսի 30–ի ցերեկը փլուզվել է «Netto» սուպերմարկետի տանիքը»,- նշում է լրատվամիջոցը։
Դեռևս պարզ չէ, թե փլուզման պահին քանի մարդ է եղել շենքի ներսում։ Հրշեջները չեն բացառում, որ մեծ թվով տուժածներ կարող են լինել։
Դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու հրշեջները: