ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Պարեկային ծառայության ջրային պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 69-րդ կմ-ին հուլիսի 29-ի գիշերը ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մի մեքենա, որի վարորդը ոչ սթափ վիճակում է եղել: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Նա զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից։
Ավտոմեքենայի 33-ամյա ուղևորը (Ճամբարակի բնակիչ) մեքենայից մոտ 20-30 մետր հեռանալով՝ պայուսակը նետել է ճամփեզրի խոտերի մեջ: Ապօրինի զենք, զինամթերք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է պայուսակը, որի մեջ եղել է օդաճնշիչ ատրճանակ, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով և օդաճնշիչ ատրճանակի գնդակներ:
Ճամբարակի բնակիչ 33-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին: