Խամենեին Փաշինյանի հետ հանդիպմանը դատապարտել է Փարիզում Քրիստոսի նկատմամբ սրբապղծությունը

Իրանի հոգևոր առաջնորդը վստահեցրել է` մուսուլմանների շրջանում Հիսուս Քրիստոսի նկատմամբ հարգանքը պարտադիր հավատ է։
Sputnik
Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեին դատապարտել է Փարիզի օլիմպիական խաղերի բացման ժամանակ Հիսուս Քրիստոսի նկատմամբ սրբապղծությունը։ Նա այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։
Ավելի վաղ Ֆրանսիայի դեսպանը Իրանի ԱԳՆ էր կանչվել օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Հիսուս Քրիստոսին վիրավորելու համար:
«Մենք ընդհանուր կրոնական համոզմունքներ ունենք քրիստոնյաների հետ։ Հիսուս Քրիստոսի հանդեպ հարգանքը մուսուլմանների շրջանում պարտադիր հավատ է։ Մենք դատապարտում ենք Հիսուսի նկատմամբ վիրավորական գործողությունները»,– նշել է Իրանի հոգևոր առաջնորդը։
Հիշեցնենք` 33-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 26-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Խաղերի բացումն առաջին անգամ անցկացվում էր ոչ թե մարզադաշտում, այլ Սեն գետում՝ նավակների վրա։ 206 երկրների մարզիկներ նավերի շքերթով իրենց երկրների դրոշները ծածանեցին Փարիզում։
«Վայելեք ԼԳԲՏ շոուն և հավի բդիկների որսը». ԶԼՄ-ները՝ Փարիզի օլիմպիական խաղերի բացման մասին
Օլիմպիական խաղերի պաշտոնական փակումը տեղի կունենա օգոստոսի 11–ին։