Իրանը դեմ է «Զանգեզուրի միջանցքին»․ Խամենեին հանդիպում է ունեցել Փաշինյանի հետ

Օտարերկրյա պետությունները չպետք է միջամտեն հարևան երկրների հարաբերություններին, ընդգծել Է Իրանի հոգևոր առաջնորդը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Իրանը նախկինի պես կարծում է, որ «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը չի բխում Հայաստանի շահերից։ Թեհրանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, հայտնում է Mehr գործակալությունը։
Խամենեին ընդգծել է Հայաստանի տարածքային ամբողջականության կարևորությունը և նշել, որ հայ-իրանական հարաբերությունները կզարգանան փոխադարձ շահերի հիման վրա՝ անկախ այլ երկրների քաղաքականությունից: Նա նաև հավելել է, որ օտարերկրյա պետությունները չպետք է միջամտեն հարևան երկրների հարաբերություններին:
Խամենեին հանդիպում է ունեցել Փաշինյանի հետ
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Իրան՝ մասնակցելու նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը: Իրանում արտահերթ ընտրություններ են անցկացվել մայիսի 19-ին նախագահ Էբրահիմ Ռայիսիի ողբերգական մահից հետո: