ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Գնդապետ Էդգար Հունանյանը նշանակել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Նշենք, որ մինչ այդ Հունանյանը եղել է ՀՀ ԱԱԾ ՍԶ հրամանատարի առաջին տեղակալ–շտաբի պետ։
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարն էր գնդապետ Արման Մարալչյանը։ Նա ազատվել էր զբաղեցրած պաշտոնից 2023 թ.–ի ապրիլին։ Դրանից հետո ՀՀ ԱԱԾ ՍԶ հրամանատարի պաշտոնը թափուր էր։