Հայաստանը կմասնակցի Սյանշանի անվտանգության համաժողովին. Էդվարդ Ասրյան

Էդվարդ Ասրյան
Երևանը միջոցառմանը կգործուղի ՊՆ բարձրաստիճան պաշտոնյայի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Հայաստանը կմասնակցի Սյանշանի անվտանգության հարցերով 11-րդ համաժողովին։ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն այս մասին հայտնեց` ելույթ ունենալով Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի կազմավորման 97-ամյակի կապակցությամբ դեսպանատանը կազմակերպված միջոցառման ժամանակ։

«Սեպտեմբերին ՊՆ բարձրաստիճան պաշտոնյայի այց է նախատեսվում Չինաստան՝ Սյանշանի 11-րդ համաժողովին մասնակցելու նպատակով»,- ասաց Ասրյանը:

Նա ընդգծեց, որ Չինաստանը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է, և Պեկինի հետ հարաբերությունների զարգացումը Երևանի առաջնահերթություններից է:
Ասրյանը նշեց, որ երկրները համագործակցում են նաև պաշտպանության նախարարության և ԶՈւ գլխավոր շտաբի մակարդակով:
ՉԺՀ–ն պատրաստ է խորացնել ՀՀ–ի հետ համագործակցությունը, այդ թվում՝ անվտանգության ոլորտում