ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» վնասվածք ստացած կիսապաշտպան Արսեն Զաքարյանը հաջորդ շաբաթ կվիրահատվի:Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ֆուտբոլիստի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինին։
Ավելի վաղ «Ռեալ Սոսյեդադը» հայտնել էր, որ կապանների ոլորման հետևանքով Զաքարյանի մոտ ախտորոշվել է աջ կոճի նրբոլոքային ջլերի վնասվածք: Ինչպես հայտնել է իսպանական ակումբը, ֆուտբոլիստի վերականգնման համար կպահանջվի 2-3 ամիս:
«Հաջորդ շաբաթ Բարսելոնում նրան վիրահատելու են»,-ասել է Գոլուբինը:
Զաքարյանը վնասվածքը ստացել է հուլիսի 17-ին՝ մարզման ժամանակ։
Իսպանիայի առաջնությունումնոր մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 15-ին: Առաջին տուրում Զաքարյանի թիմը օգոստոսի 18-ին սեփական դաշտում կմրցի «Ռայո Վալյեկանոյի» հետ: