Դիլիջանում հողազանգված է փլվել. տուժած կա

Հողազանգվածի փլվածք Դիլիջան քաղաքում
Հողազանգվածը փլվել է շինարարական աշխատանքների ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում հողազանգված է փլվել, ինչի հետևանքով 1 անձ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Փրկարար ծառայությունը դեպքի մասին ահազանգը ստացվել է հուլիսի 30-ին` ժամը 14։26-ին։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ շինարարական աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել հողազանգվածի փլվածք (մոտ 5 խմ). քաղաքացին մնացել է հողի տակ»,– ասված է հաղորդագրությունում։
Ա. Թ.-ն (ծնված 1991 թ.) տեղի ուժերով դուրս է բերվել հողազանգվածի տակից և տեղափոխվել բժշկական կենտրոն:
«Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի պատշգամբից քարաթափում է եղել
Հողազանգվածի փլվածք Դիլիջան քաղաքում