Վթար Լոռու մարզում. «սատանի կամրջի» մոտ բախվել են VAZ–ն ու Mercedes–ը, կան տուժածներ

Փրկարարները «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և 64–ամյա ուղևոր Մ.Ա.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ «սատանի կամրջի» մոտակայքում, այսօր բախվել են երկու ավտոմեքենա, կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգը ստացվել է այսօր` ժամը 15:11–ին։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին բախվել են 61–ամյա վարորդ Կ. Մ.–ի վարած «Mercedes-Benz» և 61–ամյա վարորդ Ա. Ա.– վարած «VAZ» մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարները «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և 64–ամյա ուղևոր Մ.Ա.-ին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը։ Նրանք հոսպիտալացվել են։
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդին տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերվել:
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան