Վարդգես Գևորգյանը 10 տարեկանում նվաճել է Արարատ լեռը

Տղան արշավը սկսել է դեռ 9 տարեկանում, իսկ արդեն բարձունքում նշել է իր 10–ամյակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Վարդգես Գևորգյանը Արարատ լեռը նվաճել է 10 տարեկանում։ Այս մասին հայտնում է Armenian Geographic տուրիստական գործակալությունը:
«Այսօր՝ հուլիսի 29-ին, Վարդգես Գևորգյանը «ArmGeo»–ի հետ բարձրացել է Արարատ լեռան գագաթ և այնտեղ նշել իր 10-ամյակը։ Նա դարձել է ամենաերիտասարդ հայ լեռնագնացը, որը բարձրացել է Մասիսի գագաթը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Արարատ լեռան բարձրությունը 5165 մ է: Այս լեռը բարձրանալը շատ դժվար չի համարվում, սակայն պահանջում է համապատասխան նախապատրաստություն և վարժվածություն կլիմայական պայմաններին: