ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Ծովագյուղ–Շորժա–Վարդենիս ավտոճանապարհի 19 կմ հատվածի աջակողմյան մասում՝ Սևանա լճի ափամերձ տարածքում, ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ոստիկանության բաժին տեղեկությունը ստացվել է ժամը 17:20–ի սահմաններում։
«Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենայի մեջ իրավապահները վարորդի նստատեղիի վրա գտել են վարորդի դին` պարանոցին ինչ-որ կասկածելի գոտի գցած։
Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 45-ամյա Արտակ Մ.-ն է։
Ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։
Նախաձեռնվել է քրեական վարույթ` ՀՀ քրեական օրենսգրքի` «սպանություն» (ինքնասպանություն) հոդվածի հատկանիշներով, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ տղամարդը մահացել է 2 կամ 3 օր առաջ։