ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն գործադրելու համար ձերբակալված աշխատակիցն ազատ է արձակվել: Sputnik Արմենիային այդ մասին ասաց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:
«Քննիչի որոշմամբ` ձերբակալման 72 ժամը լրացել է, նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու հիմքեր չեն եղել։ Այդ պատճառով նա ազատ է արձակվել. անազատության մեջ պահելու այլ հիմք չկար»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ հուլիսի 26–ին համացանցում հրապարակվեց տեսանյութ, որտեղ պատկերված էր, թե ինչպես է մանկապարտեզի աշխատակիցը ֆիզիկական բռնություն գործադրում երեխայի նկատմամբ: Նախաձեռնվել է քրեական վարույթ։