Լարսի անցակետի մոտ շուրջ 3 հազար բեռնատար է կուտակվել

Բեռնատարներ
Ռազմավիրական ճանապարհը միակ գործող ցամաքային ճանապարհն է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Վերին Լարսի անցակետի մոտ ավելի քան 2700 հազար բեռնատար է կուտակվել։ Տեղեկությունը հայտնում է Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը։

Հուլիսի 29-ի առավոտվա տվյալներով՝ էլեկտրոնային հերթում գրանցվել է 2734 բեռնատար, որոնցից 847-ը՝ հայկական համարանիշներով։

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Վերին Լարսի անցակետով երթևեկությունը մի քանի ժամով արգելվել էր սելավահոսքերի պատճառով։
Ռազմավիրական ճանապարհը միակ գործող ցամաքային ճանապարհն է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով) ։