Ընդհանուր առմամբ, դիտարկվել է 27 անվանակարգ․ դրանցից 25-ը համաշխարհային ժառանգության ցանկում ավելացնելու համար են, 2-ը՝ չափերի զգալի փոփոխության։
Դրանք, մասնավորապես, նոր վայրեր են, որոնք արդեն ներառված են չվող թռչունների ապաստարաններում՝ Դեղին ծովի ափի և Չինաստանի Բոհայվան ծոցի երկայնքով:
Թարմացված ցանկում ներառվել են Ռուսաստանի Կենօզերյան ազգային պարկը, ինչպես նաև Բադին-Ջարան անապատի ավազաթմբերն ու լճերը, որոնք հայտնի են աշխարհի ամենաբարձր (մինչև 500 մետր) անշարժ ավազաթմբերով։ Այս օբյեկտը գտնվում է Չինաստանի հյուսիս-արևմուտքում։
Սաքսոնական Հերնհուտը՝ «աշխարհի փոքրիկ քաղաքը», որը 300 տարեկան է, ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի ցանկում Գերմանիայից։
Համաշխարհային ժառանգության կոմիտեի 46-րդ նստաշրջանը տեղի է ունեցել Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում: