Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն հուլիսի 30-ին

Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը. արխիվային լուսանկար
Ռուբինյանի և Քըլըչի հանդիպումը նախատեսված էր դեռևս հուլիսի 3-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները` Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը, վաղը` հուլիսի 30-ին, կհանդիպեն հայ–թուրքական սահմանին։ Տեղեկությունը հայտնում է թուրք հաղորդավարուհի Սենա Ալկանը:
«Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները թուրք - հայկական սահմանին կանցկացնեն բանակցությունների 5-րդ փուլը»,– X սոցցանցում գրել է թուրք հաղորդավարուհին։
Ըստ նրա` հանդիպումը կկայանա առավոտյան հայկական կողմում, ցերեկը՝ թուրքական:
Ռուբինյանի և Քըլըչի հանդիպումը նախատեսված էր դեռևս հուլիսի 3-ին, սակայն հետո թուրքական կողմը հրաժարվեց դրանից։
ՀՀ ԱԳՆ–ն ավելի ուշ հաստատեց, որ հուլիսի 30-ին Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի կունենա հատուկ ներկայացուցիչների 5-րդ հանդիպումը:
Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները մշտապես կապի մեջ են. Արարատ Միրզոյան