Անգլիայում դանակահարության զոհ է դարձել 2 երեխա, ինը վիրավորվել են

Հարձակումը տեղի է ունեցել պարային դպրոցում Թեյլոր Սվիֆթին նվիրված միջոցառման ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի - Sputnik. Անգլիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Սաութպորտ քաղաքում դանակով հարձակման ժամանակ երկու երեխա է զոհվել, ինը՝ վիրավորվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին հղում անելով Sky News հեռուստաալիքին։
«Լիվերպուլից հյուսիս գտնվող Սաութպորտում դանակով հարձակման հետևանքով այսօր առավոտյան երկու երեխա է զոհվել, ինը՝ վիրավորվել», - ասվում է հաղորդագրության մեջ: Տուժածներից 6-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Հարձակման հետ կապված՝ ոստիկաններըբերման են ենթարկել 17-ամյապատանու։
Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ նա ներխուժել է պարային դպրոց Թեյլոր Սվիֆթին նվիրված միջոցառման ժամանակ։