Ադրբեջանցի զինծառայողը ինքնասպանություն է գործել Լեռնային Ղարաբաղում

Նախնական տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Քարվաճառի շրջանում, կատարվում է քննություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի - Sputnik. Ադրբեջանցի զինծառայողը ինքնասպանություն է գործել Լեռնային Ղարաբաղում։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով դատախազությանը:
«Քելբաջարի զինվորական դատախազություն տեղեկություն է ստացվել, որ պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայող Արշադ Մաարիֆ Գահրամանով օղլուն ինքնասպան է եղել՝ կիրառելով հրազեն»,– ասված է հաղորդագրության մեջ:
Զինդատախազությունում հարուցվել է քրեական գործ, հարցաքննվել են վկաներ, նշանակվել են տարբեր փորձաքննություններ, իրականացվել են քննչական գործողություններ: