ԱԱԾ-ն խուզարկել է «Լա Դեֆանս» հյուրանոցը. ԶԼՄ

ԱԱԾ
Ըստ տեղեկությունների՝ հյուրանոցը կապ ունի «Նորատուսցի Ալիկի» հետ, իսկ խուզարկությունն իրականացվել է Արսեն Աֆիյանի սպանության գործի հետաքննության շրջանակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik․ Իրավապահներն այսօր առավոտյան դիմակավորված մտել են Տիչինայի փողոցում գտնվող «Լա Դեֆանս» հյուրանոց, աշխատակիցներին պառկեցրել հատակին ու խուզարկություն սկսել: Այս մասին գրում է Armlur.am-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Կայքի տեղեկություններով՝ հյուրանոցը կապվում է քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի՝ «Նորատուսցի Ալիկի» հետ, ու չի բացառվում, որ խուզարկությունը կապ ունի օրեր առաջ Սևանում տեղի ունեցած սպանության հետ։
Խոսքը ավագանու անդամ Արսեն Աֆինյանի սպանության մասին է։ Գործով կալանավորվել է Լևոն Բանդուրյանը՝ Ալիկ Բանդուրյանի եղբորորդին։
Կայքը փորձել է խուզարկության մասին տեղեկությունները ճշտել նաև հյուրանոցային համալիրից։ Տնօրեն Արկադի Կիրակոսյանը հայտնել է, որ խուզարկություն եղել է, սակայն իրավապահները չեն գտել իրենց փնտրածը, և որ հյուրանոցը կապ չունի Ալիկ Բանդուրյանի հետ։