ՆԳՆ փրկարարները շրջայցեր են անցկացնում պոտենցիալ սողանքավտանգ հատվածներում

Սողանքային երևույթներ չեն արձանագրվել, Դեբետ, Աղստև, Արփա, Եղեգիս, Ողջի, Որոտան և Վաչագան գետերի մակարդակը նորմայի սահմաններում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. ՆԳՆ փրկարարները շրջայցեր են անցկացնում պոտենցիալ սողանքավտանգ հատվածներում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Հանրապետությունում եղանակային իրավիճակով պայմանավորված, պոտենցիալ սողանքավտանգ հատվածներում, գետերի ափամերձ հատվածներում փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումներն իրականացնում են ուսումնասիրություններ և շրջայցեր»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ սողանքային երևույթներ չեն արձանագրվել, Դեբետ, Աղստև, Արփա, Եղեգիս, Ողջի, Որոտան և Վաչագան գետերի մակարդակը նորմայի սահմաններում է։
Արձանագրվել է գետի վարարումից տուժած տարածքի 1 դեպք: Աշխատանքները շարունակվում են։