Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է և երկկողմանի փակ է

Գործում է այլընտրանքային` գրունտային ավտոճանապարհ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է և երկկողմանի փակ է: Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Գործում է այլընտրանքային ավտոճանապարհ (գրունտային)՝ Իջևան քաղաքի Մետաղագործների թաղամասով»,– նշված է հաղորդագրության մեջ:
Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է
Ավելի վաղ հայտնել էինք, որ փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին։