ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. Իսրայելի ավիացիան հուլիսի 28-ի գիշերը հարվածներ է հասցրել լիբանանյան «Հզբոլլահ» շարժման մի շարք օբյեկտների, հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ):
«Մեկ գիշերվա ընթացքում Իսրայելի ավիացիան հարվածներ է հասցրել «Հզբոլլահի» ահաբեկչական մի շարք թիրախների ինչպես Լիբանանի տարածքի խորքում, այնպես էլ Լիբանանի հարավում», - ասվում է ՑԱԽԱԼ-ի Telegram-ալիքում տարածված հայտարարության մեջ:
Նշվում է, որ խոցված օբյեկտների թվում են զինապահեստներ և ենթակառուցվածքներ։ Թիրախները խոցվել են նաև Չաբրիխա, Բորջ էլ Չմալի, Կֆարկելա, Ռաբ էլ Տալատին, Հիամ և Թայր Հարֆա բնակավայրերի շրջաններում։
Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքներում գտնվող Մաջդալ Շամս քաղաքում հրթիռային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի: Այս մասին հայտնում է Times of թերթը՝ հղում անելով Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարիին:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ով այցով գտնվում էր ԱՄՆ-ում, որոշել է ընդհատել այն և վերադառնալ Իսրայել՝ Գոլանի բարձունքների գնդակոծման պատճառով: