«Հզբոլլահը» հարվածներ է հասցրել Իսրայելի բանակի սահմանային դիրքերին. հայտարարություն

Փոխադարձ հարվածների տակ են ընկնում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներն ու խաղաղ բնակիչները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. Լիբանանյան «Հզբոլլահ» շարժումը գրոհել է իսրայելական բանակի դիրքերը Մանարա և Շտուլա սահմանային բնակավայրերում: Այս մասին հաղորդվում է շարժման տարածած հայտարարությունում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Իսլամական դիմադրության մարտիկները հարվածներ են հասցրել թշնամական Իսրայելի ուժերի դիրքերին Շտուլա բնակավայրում և դրա շրջակայքում»,- գրված է հայտարարության մեջ:
Շիական շարժման մամուլի ծառայության տվյալներով` բոլոր թիրախները ճշգրիտ խոցվել են։
Կիրակի ավելի վաղ շարժումը նաև հայտարարել էր, որ հարձակման են ենթարկվել Մանարա բնակավայրում իսրայելցի զինվորականների դիրքերն ու կուտակումների վայրերը:
«Թիրախները խոցվել են ուղիղ հարվածներով և այրվել են դրանցում գտնվողների հետ միասին»,-նշվում է մամուլի զեկույցում:
«Հզբոլլահ» շարժումն անցյալ տարվա հոկտեմբերի 8-ին հայտարարել էր սահմանային գոտում իսրայելական բանակի դեմ ռազմական գործողությունների ակտիվացման մասին` ի աջակցություն Գազայի հատվածի պաղեստինյան ռազմականացված կազմավորումների, պաղեստինյան այդ անկլավում Իսրայելի կողմից ռազմական գործողություններ սկսելուց հետո։
Ի պատասխան «Հզբոլլահի» հարձակումների` իսրայելական հրետանին և ավիացիան ամեն օր հարվածներ են հասցնում հարավային Լիբանանի բնակավայրերին և գյուղերին:
«Իսրայելի սցենարը» ուշադրություն շեղելու համար է. Իրանի ԱԳՆ-ն` Գոլանի միջադեպի մասին