ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. 55 քաղաքացի Աղստև գետի վարարման հետևանքով արգելափակվել է «Հեքիաթ» ճամբարում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ այսօր` ժամը 12:37-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել դեպքի մասին։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:
Փրկարարները տարհանել են 55 քաղաքացու, որոնցից 46-ը՝ անչափահաս: