Եթե ԱՄՆ-ն Գերմանիայում սպառազինություն տեղակայի, Ռուսաստանն իրեն ազատ կհամարի իր սպառազինության տեղակայման մորատորիումից: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որը ժամանել է Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի ռազմածովային ուժերի շքերթին:
«Հասանելիության գոտում կհայտնվեն ռուսական պետական և ռազմական կառավարման կարևոր օբյեկտները, մեր վարչական-արդյունաբերական կենտրոնները և պաշտպանական ենթակառուցվածքները»,-ընդգծել է նախագահը:
Միևնույն ժամանակ, Պուտինի խոսքով, Ռուսաստանը կշարունակի մեծացնել Ռազմածովային ուժերի մատակարարումները:
«Մենք կշարունակենք մեծացնել վերջրյա և ստորջրյա ուժերին, ծովային ավիացիային մատակարարումները, նավերը կհամալրենք նոր սերնդի բարձր տեխնոլոգիական միջոցներով և գերձայնային հրթիռային համալիրներով»,-ասել է նա:
Ռազմածովային ուժերի օրվա նվիրված շքերթը, ըստ ավանդույթի, բաղկացած է ծովային և ցամաքային հատվածներից։ Մասնակցում է 20 վերջրյա նավ և մոտորանավ, մեկ սուզանավ, չորս առագաստանավ։