Ձերբակալվել է քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամը»` Ռուստամ Ստեփանյանը. ԶԼՄ

Նրան իրավապահները բռնել են քրեական հեղինակություն «Ֆազի»` Սերգեյ Գրիգորյանի սպանության գործով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. Իրավապահները «գետնին տապալելով» ձերբակալել են քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամին»` Ռուստամ Ստեփանյանին: Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդը»։
Ըստ պարբերականի տեղեկությունների՝ վերջինիս իրավապահները բռնել են քրեական հեղինակություն «Ֆազի»` Սերգեյ Գրիգորյանի սպանության գործով:
Սպանությունը տեղի է ունեցել Երևանի Աջափնյակ թաղամասում հունիսի 12-ին։
Ըստ նախնական վարկածի` Սերգեյ Գրիգորյանին կյանքից զրկել են վարձու մարդասպաններ, որոնք եղել են երկուսը։ Նրանք եղել են «Opel» մակնիշի գողացված ավտոմեքենայի մեջ։
Սպանության գործով բազմաթիվ վարկածներ են քննվում, այդ թվում՝ «Չաղ Ռուստամի» հետ նրա հարաբերությունները: