ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի-Sputnik. Ամերիկյան C Spire տեխնոլոգիական ընկերությունը հետ կկանչի իր գովազդը Փարիզի Օլիմպիական խաղերից բացման ժամանակ «Վերջին ընթրիքի» սկանդալային ծաղրապատկերից հետո` հայտնելով, որ իր աշխատակիցները ցնցված են տեսածից:
C Spire-ը հեռահաղորդակցական ընկերություն է, որի կենտրոնակայանը գտնվում է Միսիսիպի նահանգի Ռիջլենդ քաղաքում: Ի թիվս այլ բաների, ապահովում է ինտերնետ և ամպային պահպանման ծառայություններ:
Սոցցանցերի շատ օգտատերեր իրենց վրդովմունքն են հայտնել Օլիմպիադայի բացման արարողության ժամանակ տրանսվեստիտների և ԼԳԲՏ համայնքի (Ռուսաստանում ճանաչվել է ծայրահեղական շարժում և արգելված է) ներկայացուցիչների մասնակցությամբ «Վերջին ընթրիքի» ծաղրապատկերի կապակցությամբ։ Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցցանցի իր էջում գրել է, որ դա «քրիստոնյաների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի դրսևորում է»: