Օլիմպիական խաղեր. Վարսենիկ Մանուչարյանը չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը

Վարսենիկ Մանուչարյան
Հայաստանը օլիմպիական խաղերում 15 ներկայացուցիչ ունի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը Փարիզում անցկացվող օլիմպիական խաղերում չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը։
Լողի որակավորման փուլին մասնակցեցին 32 մարզուհիներ, որոնք բաժանվել էին 8 հոգուց բաղկացած խմբերի:
Կիսաեզրափակիչ են դուրս գալիս 16 լավագույն արդյունքը գրանցած մարզուհիները՝ անկախ իրենց խմբից:
Մանուչարյանն իր խմբում ելույթը եզրափակեց երրորդ տեղում, սակայն դա բավարար չէր. նա 1 րոպե 1,24 վայրկյան արդյունքով զբաղեցրեց 26-րդ տեղը:
Որակավորման փուլում լավագույնը չինացի Յուֆեն Ժանն էր, որը 100 մետր տարածությունն անցավ 56,5 վայրկյանում:
1 / 4

Վարսենիկ Մանուչարյան

2 / 4

Վարսենիկ Մանուչարյան

3 / 4

Վարսենիկ Մանուչարյան

4 / 4

Վարսենիկ Մանուչարյան

Հայաստանի ներկայացուցիչներից լողի մրցաշարին կմասնակցի նաև Արթուր Բարսեղյանը: Նա ելույթները կսկսի հուլիսի 30-ին։
Հիշեցնենք` 33-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 26-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Խաղերի բացումն առաջին անգամ անցկացվում էր ոչ թե մարզադաշտում, այլ Սեն գետում՝ նավակների վրա։ 206 երկրների մարզիկներ նավերի շքերթով իրենց երկրների դրոշները ծածանեցին Փարիզում։ Հայաստանի դրոշակակիրը բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանն էր։
Հայաստանը օլիմպիական խաղերում 15 ներկայացուցիչ ունի (7 մարզաձևում)` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը, ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը, Գարիկ Կարապետյանը և Վարազդատ Լալայանը, բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը, լողորդներ Վարսենիկ Մանուչարյանն ու Արթուր Բարսեղյանը, վազորդ Երվանդ Մկրտչյանը:
Փարիզի օլիմպիական խաղերի բյուջեն գնահատվում է 11 մլրդ եվրո. հետազոտությունների հիմնադրամ
Ուզում ես «ջահելություն անես», բայց չես կարող. 21-ամյա լողորդը` ՕԽ հասնելու ուղիների մասին