Օլիմպիադա-2024․ ինչպես է անցել սպորտային ամենավառ իրադարձության բացումը

Ժամեր առաջ Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի է ունեցել գլխավոր մարզական իրադարձության՝ ամառային Օլիմպիական խաղերի հանդիսավոր բացումը:
Sputnik
Փարիզն առաջին անգամ չէ, որ հյուրընկալում է Օլիմպիական խաղերը։ Ամառային խաղերը Ֆրանսիայի մայրաքաղաքում անցկացվել են նաև 1900 և 1924 թվականներին։
Օլիմպիական խորհրդանիշի վրա պատկերված է օլիմպիական կրակը ոսկե մեդալի ներսում և Ֆրանսիայի Հանրապետության խորհրդանիշ Մարիաննայի շրթունքը, որը նաև հարգանքի տուրք է այն կանանց, ովքեր առաջին անգամ մասնակցել են Փարիզում 1900 թվականի ամառային խաղերին:
Ֆրանսիայի մայրաքաղաքումկմրցեն 206 օլիմպիական հավաքականների 10,5 հազար մարզիկներ:
Հայաստանը Օլիմպիադային մասնակցում է 15 մարզիկով, որոնք հանդես կգան յոթ մարզաձևերում:
Նշենք, որ ամառային Օլիմպիական խաղերըկավարտվեն օգոստոսի 11-ին:
Օլիմպիական խաղերիբացմանամենավառ պահերը՝ Sputnik Արմենիայի ֆոտոշարքում։
1 / 10

Ֆրանսիայի մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը՝ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը

2 / 10

Ֆրանսիայի մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը պատսպարվում են անձրևից

3 / 10

Օլիմպիական օղակները Էյֆելյան աշտարակի վրա

4 / 10

Օլիմպիական խաղերի ժամացույցը

5 / 10

Ամերիկյան դրոշ-ականջօղով աղջիկը Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ

6 / 10

Ֆրանսիայի ազգային գույներով հրավառությունը Աուստերլից կամրջի վրա Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ

7 / 10

18-րդ դարի Մարի Անտուանետա թագուհուն պատկերող անգլուխ ֆիգուրները ելույթ են ունենում Կոնսիերժերիի մոտ՝ Սեն գետի ափին, որտեղ թագուհին գերության մեջ էր պահվում Ֆրանսիական հեղափոխության ժամանակ

8 / 10

Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Հայաստանի պատվիրակության մարզիկները նավակով անցնում են Սեն գետի Պոն-Օ-Շանժ կամրջի կողքով

9 / 10

Հանդիսատեսները բնակարաններից դիտում են Սեն գետով լողացող շքերթը բացման արարողության ժամանակ

10 / 10

Պատվիրակությունները նավակներով անցնում են Սեն գետով Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ