Նեթանյահուն հրթիռակոծության պատճառով որոշել է ԱՄՆ-ից շտապ վերադառնալ Իսրայել

Բենիամին Նեթանյահու
Իսրայելի վարչապետը կարգադրել է արագացնել իր վերադարձը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, որը գտնվում է ԱՄՆ-ում, որոշել է Գոլանի բարձունքների հրթռակոծության պատճառով ժամանակից շուտ վերադառնալ Իսրայել։ Այս մասին հայտարարել է վարչապետի գրասենյակը:
«Ողբերգության մասին լուրը ստանալուց անմիջապես հետո վարչապետ Նեթանյահուն կարգադրել է արագացնել իր վերադարձը», - ասվում է հաղորդագրությունում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքները հրթիռակոծվել են Լիբանանի կողմից, ինչի հետևանքով, ըստ իսրայելական աղբյուրների, 9 մարդ է մահացել, 34-ը՝ տուժել:
Իսրայելական կողմն արդեն մեղադրել է լիբանանյան «Հզբոլլահ» շարժմանը հարված հասցնելու համար: Կազմակերպությունը, սակայն, հերքում է իր մասնակցությունը։
Նեթանյահուն հերքել է Գազայի և Եգիպտոսի սահմանից զորքի դուրսբերման հնարավորությունը