ԱՄՆ–ն ներկայացնող սուսերամարտիկ Հեդլի Հուսիսյանը հասել Է оլիմպիական խաղերի 1/8 եզրափակիչ

Սուսերամարտ
Հուսիսյանն առաջին ամերիկացի մարզուհին է, որ երկու անգամ անընդմեջ հաղթել է սուսերամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. ԱՄՆ-ն ներկայացնող սուսերամարտիկ Հեդլի Հուսիսյանը Փարիզի օլիմպիական խաղերում հասել է 1/8 եզրափակիչ:
Մրցումները սկսվել են այսօր և առաջին շրջանում՝ 1/16 եզրափակիչում, Հեդլին դժվարին պայքարում հաղթել է շվեյցարուհի Պաուլինա Բրյուններին (12:11): Սակայն 1/8 եզրափակիչում նա պարտվել է Հոնկոնգի (որն օլիմպիադայում հանդես է գալիս առանձին թիմով) ներկայացուցիչ, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Վիվիան Կոնգին։
Հուսիսյանն առաջին ամերիկացի մարզուհին է, որ երկու անգամ անընդմեջ հաղթել է սուսերամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում (2022 և 2023 թվականներին):
Աշխարհի կամ մայրցամաքի մեծահասակների առաջնություններում մեդալներ դեռ չի նվաճել, 2024 թվականին Դոհայում կայացած Գրան պրի մրցաշարում բրոնզե մեդալի է արժանացել։
Հիշեցնենք` 33-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 26-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Խաղերի բացումն առաջին անգամ անցկացվում էր ոչ թե մարզադաշտում, այլ Սեն գետում՝ նավակների վրա։ 206 երկրների մարզիկներ նավերի շքերթով իրենց երկրների դրոշները ծածանեցին Փարիզում։ Հայաստանի դրոշակակիրը բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանն էր։
Հայաստանը օլիմպիական խաղերում 15 ներկայացուցիչ ունի (7 մարզաձևում)` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը, ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը, Գարիկ Կարապետյանը և Վարազդատ Լալայանը, բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը, լողորդներ Վարսենիկ Մանուչարյանն ու Արթուր Բարսեղյանը, վազորդ Երվանդ Մկրտչյանը:
Փարիզի օլիմպիական խաղերի բյուջեն գնահատվում է 11 մլրդ եվրո. հետազոտությունների հիմնադրամ
Վարսենիկ Մանուչարյանն ու Էլմիրա Կարապետյանն այսօր չկարողացան հաղթահարել որակավորման փուլը։