Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ամբողջ աշխարհն աստիճանաբար սկսել է աջակցել ՌԴ–ին՝ ի հեճուկս Արևմուտքի հրահանգների. Օրբան

Վիկտոր Օրբանը
Հունգարիայի վարչապետին չի զարմացնում, որ Չինաստանն ու Հյուսիսային Կորեան աջակցում է Ռուսաստանին, նրան զարմացնում է մյուսների դիրքորոշումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Արևմուտքը ամբողջ աշխարհին հրամայել է դուրս գալ Ռուսաստանի դեմ, բայց շատ երկրներ իրականում սկսել են քիչ-քիչ աջակցել Ռուսաստանին: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել Է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

«Արևմուտքն աշխարհից պահանջել է Ռուսաստանի հետ դիմակայությունում բարոյապես աջակցել իրեն։ Իրականում, ընդհակառակը, կամաց-կամաց բոլորը սկսել են աջակցել Ռուսաստանին»,-ասել է Օրբանը՝ ելույթ ունենալով ռումինական Բեիլե Տուշնադ քաղաքում։

Հունգարիայի վարչապետը հավելել է, որ իրեն չի զարմացնում Չինաստանի և Հյուսիսային Կորեայի կողմից Ռուսաստանին աջակցելը, սակայն այնպիսի երկրների դիրքորոշումը, ինչպիսիք են Իրանը, Հնդկաստանը, Թուրքիան և մահմեդական աշխարհը, որոնք Ռուսաստանին դիտարկում են որպես գործընկեր, անակնկալ է դարձել:
Օրբանի վրա ճնշում են գործադրում՝ կապված Ուկրաինայի վերաբերյալ նրա ծրագրի հետ. Էրդողան