Երեխայի վրա ոչ ոք իրավունք չունի ձեռք բարձրացնել․Դուրյան

Sputnik
Համացանցում երեկ տեսանյութ էր տարածվել, ըստ որի՝ Արմավիրի մարզի Փոքր Վեդու մանկապարտեզներից մեկում աշխատակիցը ծեծի է ենթարկում մանկահասակ երեխային։ Տեսանյութն ուսումնասիրելով՝ ոստիկանությունը պարզվել է, որ դեպքը նոր չէ, այն տեղի է ունեցել 2 ամիս առաջ՝ մայիսին։
Մանկապարտեզի տնօրենը հրավիրվել է Արարատի բաժին, նրանից հաղորդում է ընդունվել։ Իսկ մանկապարտեզի 45-ամյա աշխատակցուհին ձերբակալվել է և ներկայացվել Վեդու քննչական բաժին։
«Երեխայի վրա ոչ ոք իրավունք չունի ձեռք բարձրացնել»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ընդգծել է Ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության նախկին պետ, գնդապետ Նելլի Դուրյանը։