Հիմա մենք տեսնում ենք, որ մեզանից վախենում են․Բադալյան

Sputnik
«Եվրասիայի կամավորներ» ծրագրի շնորհանդեսին մասնակցելու համար Երևան-Քիշնև չվերթով Մոլդովա մեկնած բլոգեր, «Եվրասիայի» խորհրդի անդամ Միկա Բադալյանին Քինշնևի օդանավակայանում թույլ չեն տվել օդանավից իջնել և արտաքսել են Երևան։
Մոլդովայից արտաքսվելուց հետո Երևան վերադարձած Բադալյանը Sputnik Արմենիային մանրամասներ է ներկայացրել իր չհաջողված ուղևորությունից։
«Հատուկ ծառայություններն ինձ տարել են հենց ինքնաթիռի թեքահարթակից։ Արագ ձևակերպեցին, որ ինձ արգելվում է մուտք գործել Մոլդովայի տարածք և այդ նույն ինքնաթիռով հետ ուղարկեցին»,-մանրամասնել է բլոգեր Բադալյանը։
Նրա խոսքով՝ դա վկայում է այն մասին, թե ինչպես է աշխատում արևմտյան ժողովրդավարությունը, քանի որ իրենք ճշմարտությունն են ասում:
«Հիմա մենք տեսնում ենք, որ մեզանից վախենում են ... քանի որ նրանք վախենում են ճշմարտությունից, նրանք վախենում են, որ մենք մարդկանց ցույց կտանք ճշմարտությունը: Եվ մենք դա անպայման կանենք»,-ընդգծել է Միկա Բադալյանը։