Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի ԶՈւ–ն մեկ օրում ավելի քան 170 արկ է արձակել Բելգորոդի մարզի ուղղությամբ

Բելգորոդի մարզ. ուկրաինական գնդակոծության հետևանքները
Գնդակոծության հետևանքով չորս բազմաբնակարան շենք ու երեք առանձնատուն է վնասվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Ուկրաինական զորքերն անցած օրվա ընթացքում ավելի քան 170 արկ են արձակել Բելգորոդի մարզի ուղղությամբ, մեկ մարդ մահացել է, վեցը՝ վնասվածքներ ստացել։ Տեղեկությունը հայտնում է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Նրա տեղեկություններով՝ հուլիսի 26-ին ավելի քան 170 արկ է արձակվել մարզի յոթ սահմանամերձ շրջանների ուղղությամբ: Բացի այդ, հարձակումներ են իրականացվել նաև 29 ԱԹՍ-ի օգտագործմամբ: Մեկ օրվա ընթացքում վնասվել են չորս բազմաբնակարան շենք և երեք առանձնատուն, երկու առևտրային օբյեկտ, կապի օբյեկտ, սոցիալական օբյեկտ, 16 տրանսպորտային միջոց և արդյունաբերական ձեռնարկության տարածք:
2022 թվականի ապրիլի 11-ից Բելգորոդի մարզի ամբողջ տարածքում սահմանված է ահաբեկչական վտանգի բարձր (դեղին) ռեժիմ, որի ներդրման անհրաժեշտությունը պայմանավորված է ռուս-ուկրաինական սահմանային իրավիճակի սրմամբ և սահմանամերձ շրջաններում ուկրաինացի զինվորականների ակտիվության աճով: Բելգորոդի մարզի և ուկրաինական սահմանի երկարությունը 350 կմ է։
Ուկրաինան հարվածներ է հասցրել Շեբեկինոյի ուղղությամբ. 1 մարդ մահացել է, 2-ը՝ վիրավորվել