ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարար, բանակի գեներալ Դմիտրի Բուլգակովը կոռուպցիոն գործով կալանավորվել է և տեղափոխվել «Բուտիրկա» քննչական մեկուսարան։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը։
Ընդգծվում է, որ այժմ կատարվում են քննչական գործողություններ և օպերատիվ միջոցառումներ՝ ապօրինի գործողություններին նպաստած պատճառներն ու պայմանները պարզելու ուղղությամբ։
Բուլգակովի գործը հետաքննում է ՌԴ Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունը, նա կալանավորված է, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։
Բուլգակովը ՊՆ-ում պատասխանատու էր ՌԴ զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման համար։ 2022 թվականի սեպտեմբերին նա ազատվել է փոխնախարարի պաշտոնից այլ աշխատանքի անցնելու պատճառով։