Պենտագոնը 2 տարում 8,2մլրդ դոլարի սխալ է թույլ տվել Կիևին ռազմական օգնությունը հաշվարկելիս

Դոլար
Արդյունքում Ուկրաինային զենքի մատակարարումները կավելանան ևս 2 մլրդ դոլարով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik․ ԱՄՆ կառավարության Հաշվիչ պալատը (GAO) հաշվարկել է Ուկրաինային ռազմական օգնության հաշվարկի ժամանակ բազմիցս թույլ տրված սխալները. դրանց ընդհանուր գումարը հասել է 8,2 մլրդ դոլարի, գրում է ՌԻԱ Նովոստին:
2021 թվականի օգոստոսից մինչև 2024 թվականի մարտ ԱՄՆ-ն նախագահական ծրագրի շրջանակներում հավանություն է տվել Կիևին առնվազն 24 միլիարդ դոլարի ռազմական օգնության տրամադրմանը։
2023 թվականին Ուկրաինային ռազմական օգնության վերահաշվարկից հետո Պենտագոնը եկել է այն եզրակացության, որ 2022 և 2023 ֆինանսական տարիների համար ԱՄՆ իշխանությունները դրա արժեքը գերագնահատել են 6,2 միլիարդ դոլարով։ Սխալը հայտնաբերվել է Պենտագոնի ռեսուրսների հաշվին Կիևին աջակցություն տրամադրելու գործընթացի աուդիտի ընթացքում։ Նշվել է, որ հաշվարկների ժամանակ հաշվի է առնվել զենքի արտադրության արժեքը, որը պետք է փոխարինի Ուկրաինային մատակարարվողին, այլ ոչ թե արդեն փաստացի ուղարկված զենքի արժեքը։ Այս տարվա հունիսին Պենտագոնի աուդիտորը Ուկրաինայի մատակարարվող ամերիկյան զենքի գների ևս 1,9 միլիարդ դոլարով ուռճացում էր հայտնաբերել:
«Երկու միլիարդ․․․ և․․․ 119 միլիոն է գումարվում (օգնության) 6,2 միլիարդ սխալ գնահատված գումարին, որն ի սկզբանե հայտնաբերվել էր 2023 թվականին»,-նշված է ԱՄՆ Հաշվիչ պալատի զեկույցում։
Փաստաթղթի համաձայն՝ Պենտագոնի համար դժվար է ճշգրիտ գնահատել Ուկրաինային տրամադրված օգնությունը՝ օտարերկրյա օգնության մասին օրենքի ոչ հստակ սահմանումների կիրառման պատճառով։
Զեկույցում օրինակներից մեկու 10 ավտոմեքենան գնահատվել է 7 050 000 ԱՄՆ դոլար, թեև օժանդակ փաստաթղթերը ցույց են տվել, որ դրանց հաշվեկշռային արժեքը զրո է:
Reuters գործակալությունը նշում է, որ ավելի քան 2 միլիարդ դոլարի սխալի հայտնաբերումը կարող է հանգեցնել նրան, որ այդ գումարը կարող է ծախսվել Կիևին լրացուցիչ աջակցության վրա:
Պենտագոնին առաջարկվել է թարմացնել իր կարգադրությունները և դրանցում ներառել ոչ միայն ըստ PDA-ի գնահատումը, այլև գնահատման ընթացակարգեր մշակել սպառազինության և տեխնիկայի կոնկրետ տեսակների համար:
Ռուսաստանը կարծում է, որ Ուկրաինային սպառազինությունների մատակարարումները խանգարում են հակամարտության կարգավորմանը, ՆԱՏՕ-ի երկրներին ուղղակիորեն ներքաշում են հակամարտության մեջ և «կրակի հետ խաղ են»: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ուղղակիորեն մասնակցում են հակամարտությանը, այդ թվում՝ ոչ միայն զենքի մատակարարմամբ, այլև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և այլ երկրների տարածքում կադրերի պատրաստմամբ: Կրեմլում հայտարարել են, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը չի նպաստում բանակցություններին և բացասական ազդեցություն կունենա։